Տղամարդկանց մոտ սառը զենք և կաթուցիչ կար
Փետրվարի 6-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկների ուշադրությունը գրավել էր Գյումրիի Ղարիբջանյան խճուղու մոտ կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ էին դրսևորում: Նրանք սառը զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Կումայրիի բաժին: Վարորդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին դանակ և կռփազենք, իսկ ուղևորի գրպանից՝ մոխրացված հետքերով կաթուցիչ:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: