ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 7-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բաժին են տարել 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք, 15 սմ շեղբի երկարության դանակ և «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: