ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք

Մասիսի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդը ապօրինի պահում է զենք: Իսկ սեպտեմբերի 10-ին, ժամը 2.50-ին, հաջողվում է պարզել, որ նա գտնվում է Մասիսի Նոր թաղամասի Ազատամարտիկների փողոցում, և զինված է:
Ձեռնարկված արագ միջոցառումների շնորհիվ նշված վայրում նա ձերբակալվում և տեղափոխվում է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա կաշվե ուսապարկի գրպանում հայտնաբերվում է ատրճանակ և 6 փամփուշտով փամփշտատուփը:
Ըստ երիտասարդի` ատրճանակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ, 45 հազար դրամով` անծանոթ անձից:
Նախապատրաստված փաստաթղթերն ու ատրճանակը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: