ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ եղբորը պատկանող զինամթերքը

Ոստիկանության Մասիսի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Կարապետ Ղ.-ն և հանձնել 1 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ առանց խզակոթի, գործարանային համարը՝ ջնջված, 7.62 մմ տրամաչափի 14 և 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 1 պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտով:
Ըստ Կարապետ Ղ.-ի հայտարարության՝ր նշված զենք-զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին  մասնակցած հանգուցյալ եղբորը՝ Արայիկ Ղ.-ին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: