ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծերենցի փողոցի բնակիչներից մեկը բաժին էր բերել հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտ։ Երևանում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ՝ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական, Շենգավիթի բաժինների ու Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ Բազումի բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր ու ռազմամթերք, որոնք, ըստ նրա՝ բերել էր Արցախից։ Ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի բաժնում։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը. մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու ռազմամթերք։ Տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մեղրիի, Ախուրյանի և Մեծամորի բաժիններում։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: