ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անօրինական պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Գագիկ Տ.-ն և կամավոր հանձնել տրոտիլային 1 պայթագլանակ, ինքնաձիգի 1 փամփշտակալ և 5.45 տրամաչափի 29 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, մեկփողանի, կարճեցված փողով և կարճեցված խզակոթով 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: