ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանգուցյալ հոր զենք-զինամթերքը ոստիկանություն էր բերել

Մարտի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Արևաբյուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգ` առանց զարկանի ու փակաղակի, 16 մմ տրամաչափի, երկփողանի կարճացված փողով հրացան, զրահաբաճկոն, ինքնաձիգի դատարկ փամփշտակալ և տարբեր տրամաչափի 87 փամփուշտ:
Տղամարդը հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան հերոսամարտում զոհված հորը, որը ձեռք էր բերել ինքնապաշտպանական մարտերի ընթացքում:
Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Քաղաքացիներն հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: