ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
Համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ Իջևանի բաժնում արձանագրվել է ատրճանակ, հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի մի բնակիչ բաժին է բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Արարատի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արարատի բաժնի քրեական հետախույզների, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժնում կամավոր հանձնել են «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաշեն հրացան ու ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները, ինչի արդյունքում բաժնում արձանագրվել է ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։

Ողորկափող հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Ճամբարակի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում. արձանագրվել է 1 դեպք։
Դրական արդյունք է տվել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է
«Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Շինուհայր գյուղի մի բնակիչ բաժին է բերել «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ ու ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: