ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Ռազմելա Պ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի պահունակ, «Ֆ1» և «ՌԳԴ» տիպի նռնակներ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 12 մմ տրամաչափի հարթափող հրացան, 5,45 մմ տրամաչափի 261 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1948 թ. ծնված Մարատ Հ.-ն կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն կամավոր հանձնել ԿՊՎԴ, 3 ԴՇԿ գնդացրի փամփուշտ, ինքնաշեն նռնակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 8, 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:

***

1977 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 և 5.6 մմ տրամաչափի 15 փամփուշտ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: