ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրականությունը ներկայացնել ստույգ և արժանահավատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.12.2012 11:33 Պարզաբանում
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն է տարածել Երևանի բնակիչ Արմեն Մելքոնյանին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տանելու և անօրինական կերպով այնտեղ պահելու, ինչպես և սպառնալիքներով նրանից ցուցմունք կորզելու մասին:
Ցավոք, հաղորդագրությունը հիմնված է միայն Արմեն Մելքոնյանի ու նրա հարազատների բացատրությունների վրա և միակողմանի է ներկայացնում իրողությունները: Փորձենք ներկայացնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը: