ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2015». զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 9-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Ղափանցյան փողոցի թիվ 7/3 հասցեի մոտ` աղբամանի հարևանությամբ, արկ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 120 մմ տրամաչափի, առանց պայթուցիչի հրետանային արկ, որը ոչնչացնելու համար հանձնվել է ՀՀ ՊՆ և ԱԻՆ ծառայողներին:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, 1958 թ. ծնված Էդիկ Խ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ մասնակցել է արցախյան ազատամարտին և իր հետ բերել է զինամթերք, որը պահել է իրենց շենքի դիմաց գտնվող հողամասում ու մոռացել դրանց մասին, սակայն այսօր հիշել է դրա մասին և որոշել է հանձնել:
Էդիկ Խ.-ն ներկայացրել է 7,62 մմ տրամաչափի 106 և 5,45 մմ տրամաչափի փամփուշտ ու 40 մ դյուրավառ սատիլ:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, 1961 թ. ծնված Ավետիք Է.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 209 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 16.50-ին, վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ինքն արցախյան ազատամարտի մասնակից է և պատերազմի տարիներին իր հետ բերած զենք-զինամթերքը պոլիէթիլենային տոպրակով թողել է Աշտարակ քաղաքի չգործող ռեստորանի պատի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի ողորկափող հրացան, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ ու 7,62 մմ տրամաչափի 65 և 5,45 մմ տրամաչափի 96 փամփուշտ:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 16.20-ին, 1959 թ. ծնված Մուշեղ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 15, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 19, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 67 փամփուշտ:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 12.40-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի անտառամերձ հատված տանող ճանապարհին գտնվող կիսաքանդ շինությունում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Վաղաշեն գյուղի անտառ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության ներսում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 2 ու ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 176 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 18.15-ին, 1960 թ. ծնված Արայիկ Ա.ն կամավոր հանձնել է «ԻԺ 56» տիպի երկփողանի, ակոսափող և ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 15.10-ին, 1959 թ. ծնված Արտաշես Փ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27» տիպի երկփողանի որսորդական հարթափող հրացան:

***
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, 1943 թ. ծնված Աշիկ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ` 2 փամփշտատուփով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: