«ԶԻԼ»-ի վարորդը մահացել է
18.04.2015 11:43
ՃՏ պատահարներ
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ին, Սպիտակ-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճամփեզրի զառիթափը, ինչի հետևանքով վարորդը` 1995 թ. ծնված Արտյոմ Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ 9 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: