ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերք՝ նկուղում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 16.40-ին, 1961 թ. ծնված Վարդանուշ Թ.-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինազմթերք է  գտել: 
Մեկնած օպերատիվ խմբին Վարդանուշ Թ.-ն ներկայացրել է կարճ փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 2 դատարկ պահունակ, 1  պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և հայտնել, որ դրանք պատկանել են ամուսնուն /զոհվել է 1992 թ./, որը ձեռք է բերել ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: