ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերքը թողել էր խաչքարի հետնամասում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 17.34-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի ու հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Խանջյան փողոցի «Օղակաձև» զբոսայգու առաջին հատվածում գտնվող խաչքարի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ 3 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 136 փամփուշտ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: