Զինամթերքը թողել էր ծառի տակ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Սեբաստիա փողոցում` նախկին պիոներպալատի ձախ կողմում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1 գլանակ, 5.45 մմ տրամաչափի 87 և 7.62 մմ տրամաչափի 105 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: