ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերքը պատկանել էր հանգուցյալ ամուսնուն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանություն է  նեկայացել մի կին  և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ` 7.62 մմ տրամաչափի 250  փամփուշտ, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ և   7 մմ տ/չ 46 սմ երկարության ինքնաշեն փող ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:    
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: