Կինը հանձնել է հանգուցյալ ամուսնու զինամթերքը
05.02.2019 10:23
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 4-ին, ժամը 17.10-ին, 63-ամյա մի կին կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 47 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս: Կինը հայտնել է, որ զինամթերքը պատկանել է Շուշիի ազատագրման մարտերին մասնակցած հանգուցյալ ամուսնուն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: