Զինամթերքը հայտնաբերել է նկուղի իրերը վերադասավորելիս
13.01.2017 11:10
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հունվարի 12-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1972 թ. ծնված Հենզել Ղ.-ն կամովին ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի՝ 18, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 26 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ փամփշտակալ ու հայտարարել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տան նկուղի իրերը վերադասավորելիս, և որ հայտնաբերածը պատկանել է 1991 թ. Նոյեմբերյանի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված իր ընկերոջը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: