Զինամթերք Ազատության պողոտայում
02.12.2014 12:26
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իր մոտ եղած զենք-զինամթերքը թողնում է Երևանի Ազատության պողոտայի հյուրանոցներց մեկի դիմացի մայթին:
Մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է մեկական «Perfekta Mod. FBI 8000» տիպի 8 մմ տրամաչափի և «CROSMAN 177 Cal. Pallet Gun 357» տիպի անհայտ գործարանային համարի ատրճանակներ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի՝ 77 և 7.62 մմ տրամաչափի 162 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: