ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերք հոգեբուժարանի մոտ

Հունվարի 22-ին, ժամը 11.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորքի հոգեբուժարանի մոտ փամփուշտներ և նռնակ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են ինքնաձիգի 2 փամփշտատուփ, երկու «Չերյոմուխա», տարբեր տրամաչափի 83 փամփուշտ և մեկ  նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: