ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները նորապատցու տանը ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանները նորապատցու տանը ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 11-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Նորապատ գյուղում բնակվող հայր և որդի տանն ապօրինի պահում են զենք-զինամթերք։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրավապահները զննեցին նշված տունը։ Հայտնաբերվեցին տարբեր հրազենների և տրամաչափի 35 փամփուշտ, մարտական նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ծխանռնակ, դանակներ, այդ թվում՝ սվին-դանակ։ Հայտնաբերվեց նաև կանեփի չորացած բույս։
29-ամյա երիտասարդը հայտնել է, որ կանեփը քաղել էր Նորապատ գյուղի դաշտից, իսկ զինամթերքը բերել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախից։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: