ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տանիքում ապօրինի պահում էր զենք և զինամթերք

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի մի բնակիչ իր տան տանիքում պահում է զենք և զինամթերք:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են 41-ամյա ալափարսցու տուն: Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 9 մմ տրամաչափի առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի և տարբեր զենքերի 620 փամփուշտ և 2 փամփշտատուփ: Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հայտնաբերվածը բերել է Արցախից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: