ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինված հարձակում

09.11.2012 13:10 Ավազակություն

Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը  23.30-ին, 2 անհայտ անձինք 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ,  ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից մեկը կրակել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: