Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10.06.2014 18:22
Ընդունելություններ
Հունիսի 10-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ոստիկանությունում ոլորտային ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող այցի մանրամասները:
Միևնույն ժամանակ, կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրիի միջև ստորագրված տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ծրագրով նախատեսված և ՀՀ ոստիկանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումները պետք է իրականացվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: