ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինված` Ազատության հրապարակում

Զինված` Ազատության հրապարակում

Օգոստոսի 24-ին, ժամը 19-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով, Ազատության հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ՝ երեք բալոնով և մետաղյա գնդակներով:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: