ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԶԼՄ-ներում շրջանառված մի հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

23.04.2014 14:25 Պարզաբանում
ԶԼՄ-ներում շրջանառված մի հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառված «Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանը և Նորայր Մուրադխանյանը հայտնվել են ԻԱԿ սև ցուցակում» հոդվածի` Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014 թ. մարտի 27-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Հոդվածագրի մեկնաբանմամբ` տեղի ունեցածը անհիմն պահանջ է, քանի որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, և պետք է իրացվի առանց խտրականության:
Հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Նաիրա Կարապետյանի անունից դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Գրիգորի Գենադիի Վարտանովի քաղաքացի չհանդիսանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից զրկվելու տարեթվի և հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ, կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
Նշված հոդվածով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատու հասարակական կազմակերպության կողմից չի ներկայացվել Գրիգորի Գենադիի Վարտանովի գրավոր համաձայնությունը և այն, որ ըստ գրության` տեղեկատվությունը պահանջվել է անձի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ուստի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից անձի իրավունքների շահերի պաշտպանության հարցում ավելի արագ արձագանքելու նպատակով իրավաչափորեն պահանջվել է փաստաբանական արտոնագիր:
Փաստաբանական արտոնագիր պահանջելու իրավաչափությունը բխում է վերը նշված հոդվածի պահանջից, համաձայն որի` տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև օրենքով նախատեսված դեպքերում («Փաստաբանության մասին» ՀՀ օրենք և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ):
Վերը նշվածը, իհարկե, չի բացառում անձի կողմից իր վերաբերյալ կամ իր գրավոր համաձայնությամբ այլ անձի դիմումի հիման վրա քաղաքացիության հարցերի մասին տեղեկատվություն ստանալը: