ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն
13.07.2013 16:33
Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ ոստիկանության Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա, և նա միայնակ է մնացել մաքսատանը: Ըստ նույն տեղեկատվության՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի պատճառ է հանդիսացել երեխայի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի բացակայությունը (անձնագրային ծառայության պետը միայն ստորագրել է նշված մասում):
Հրապարակման առթիվ նշանակվել է ծառայողական քննություն` գործով հանգամանքերը պարզելու համար:
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում: