1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարություն լրատվամիջոցների համար

Հայտարարություն լրատվամիջոցների համար

Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի:
Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝ press@police.am, vostikanutyun@yahoo.com, ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: