Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
16.01.2016 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Գառնիկ Ա.-ն, ով 2015 թ. հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 5-րդ մասի հատկանիշների մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: