Զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 1963 թ. ծնված Արամ Բ.-ն և հայտնել, որ իր տան խորդանոցում իրերը դասավորելիս գտել է փամփուշտներ և ցանկանում է հանձնել:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «ՌԳԴ»տիպի նռնակ, 1 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 234 փամփուշտ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1997 թ. ծնված Վահե Խ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի, 53 և 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1960 թ. ծնված Գառնիկ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն, հարթափող ատրճանակ և 5,6 մ/մ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 6 փամփուշտ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: