ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2015»

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասնաշենքին կից այգում` շատրվանների մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 3 նռնակ` առանց պայթուցիչների, 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ և արկ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվել է հետաքննություն:

***
Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 16.45-ին, 1959 թ. ծնված Ջիվան Ն.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 63 փամփուշտ:

***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայության խմբի և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 17.21-ին վարչության հերթապահ մաս է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք է թողել Աշտարակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ի աջ մասում գտնվող, չգործող բենզալցակայանի շինության պատի տակ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հայտնաբերել են «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսավոր հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշեն-Սիփան գյուղերի ճանապարհի մոտակայքում գտնվող քանդած շինության մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնականետի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, փամփուշտների ժապավեն` 14 փամփուշտով, որից 9-ը` դատարկ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 12.50-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Լալա Ա.-ն և կամավոր հանձնել հակատանկային 1 ական, ականի 3 պայթուցիչ, 23 մմ տրամաչափի`4, 7.62 մմ տրամաչափի` 3, 5.45 մմ տրմաչափի 124 փամփուշտ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 14.30-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ճանապարհին՝ Դարբնիկ գյուղի սկզբնամասում գտնվող Հրազդան գետի կամրջի տակ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 16 տրամաչափի, մեկփողանի, փողը կտրված հրացան, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Զենիթ» տիպի փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, 7.62 մմ տրամաչափի 112 և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, 1961 թ. ծնված Ժիրայր Ք.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.45 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 20, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 40, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 52 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 11.50-ին, 1970 թ. ծնված Արմեն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված Լևոն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 12» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ի, ժամը 11.15-ին, 1962 թ. ծնված Վարդան Ա.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 4 նռնակ` պայթուցիչներով:

***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1961 թ. ծնված Էդիկ Ղ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 57 փամփուշտ` ժապավենով:

***
Ոստիկանության Ագարակի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, 1961 թ. ծնված Մուրադ Ա.-ն կամավոր հանձնել է 109 սմ բիկֆորդյան քուղ` պայթուցիչով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 125 փամփուշտ և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: