Զանգ ընկերոջը՝ թմրամիջոց ներարկելու համար
Մայիսի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ն. Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում թմրամիջոց են օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը տանտիրոջ` 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ի թույլտվությամբ զննություն է կատարել տանը և խոհանոցի սեղանի վրայից հայտնաբերել 5 մլգ. ներարկիչ` 2 մլգ. դեղնավուն հեղուկով, և ներարկիչի 2 ասեղ:
Գագիկ Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իրեն ներարկելու համար, սակայն չկարողանալով՝ տուն է հրավիրել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Գագիկ Հ.-ն և Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: