1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արարատի պահպանության բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արայիկ Պ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 2.436 փամփուշտ և տանկից կրակելու համար նախատեսված 2 արկ:

***
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Աշոտ Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 55 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Արթիկի բաժնի և ՊՊԳՎ Արթիկի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1989 թ. ծնված Սերյոժա Խ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, 12.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի 63 և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Կոմիտաս Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահեստատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 492, 7.62 մմ տրամաչափի 373 և «ԿՊՎԴ» տիպի 14.5 մմ տրամաչափի 47 փամփուշտ` ժապավենով ու արկղով:

***
1980 թ. ծնված Գարիկ Ա.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ձեռքի գնդացրի 14.5 մմ տրամաչափի՝ 7, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 2, 7.62 մմ տրամաչափի 10 և կարաբինի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: