ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգահարելու պատրվակով հափշտակել էր 14-ամյա տղայի հեռախոսը

28.05.2015 10:02 Խարդախություն

Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2001 թ. ծնված Սերգեյ Ա.-ի բջջային հեռախոսը Ֆրանսիայի դեսպանատան մոտ գողացել են:
Մեկնած օպերատիվ խմբին տղան հայտնել է, որ անծանոթ երիտասարդը Երևանի Իտալիայի փողոցում, զանգահարելու պատրվակով, հափշտակել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողները մայիսի 26-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գագիկ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառում հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: