ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2015» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Շինարարներ փողոցից Եղիազարյան փողոց տանող ճանապարհի աջ կողմում` ծառի տակ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկար էր լուսային հռթիռ և տարբեր տրամաչափի 228 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների և ոստիկանները վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 11.35-ին,1970 թ. ծնված Լևոն Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, լուսարձակող հրթիռ, 24 մմ տրամաչափի շիլկա կայանից կրակելու համար նախատեսված կրակոց, 5.45 մմ տրամաչափի 109 փամփուշտ:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 5-ին, ժամը 20.10-ին, 1964 թ. ծնված Հայկուշ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, «ՌԳԴ» 2 նռնակ` առանց պայթույցիչների, ծխարձակող սարք և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 16 փամփուշտ:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Աշոցքի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 14.30-ին,1983 թ. ծնված Հովհաննես Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Շինարարների փողոցի թիվ 6 շենքի հետնամասում` ծառերի մեջ, զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Զաուեռ» տիպի ատրճանակ` իր փամփշտակալով` լիցքավորված 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 16.35-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ազատամարտիկ է և Գ. Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ դպրոցի հետնամասում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան` խզակոթն ու փողը կտրած վիճակում և տարբեր տրամաչափի 78 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան հետնամասում գտնվող ծառի տակ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, փամփշտակալ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 26 փամփուշտով, և 7.62 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:

***
Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11.15-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքն ազատամարտիկի կին է եղել և իրենց ավտոտնակում մաքրություն կատարելու ժամանակ փամփուշտներ է գտել և այն հանձնելու նպատակով թողնում է մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի նկուղ իջնող աստիճաններին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի դատարկ պահունակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 132 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 14.30-ին,1958 թ. ծնված Անահիտ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակի 1 պայթուցիչ, 2 «Կրակոց», ինքնաձիգի 1 պահունակ և հրթիռանետ` 4 փամփուշտներով, ու հայտարարել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն /զոհվել է 1994 թ. ԼՂՀ ազատագրական մարտերի ժամանակ/:

***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 19.45-ին, 1966 թ. ծնված Արմենակ Հ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 198 փամփուշտ, «ԴՇԿ» տիպի գնդացրի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի մեկ պահունակ:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 15.10-ին, 1977 թ. ծնված Էմին Խ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 20 մմ տրամաչափի որսորդական, ողորկափող հրացան և հայտարարել, որ այն գտել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Ագարակաձոր գյուղում գտնվող իրենց առանձնատան պատը վերանորոգելու ժամանակ, որը պատկանել է հանգուցյալ հորը:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 18.10-ին, 1988 թ. ծնված Էդգար Մ.-ն կամավոր հանձնել է 45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, 1979 թ. ծնված Վրեժ Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տիպի` 31, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի ինքնաձիգի 20 փամփուշտ, ինքնաշեն 2 նռնակ և «ԴՇԿԱ» տիպի փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, 1987 թ. ծնված Արտակ Գ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի ինքնաձիգի 31 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: