Աշտարակ-Էջմիածին ճանապարհի բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2107». 1 զոհ, 5 վիրավոր
05.11.2018 11:11
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 31-ամյա վարորդ Սանասար Առաքելյանը տեղում մահացել է, իսկ նրա երկու ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: