Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. 1 զոհ, 8 վիրավոր
10.08.2020 13:16
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 8-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Էլանտրա» և «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Իպսումի» 54-ամյա ուղևորուհի Նունե Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ «Հունդաի Էլանտրայի» 32-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Տոյոտա Իպսումի» 33-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: