Պարզվել է վրաերթից զոհվածի ինքնությունը
11.11.2023 11:43
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի վերաբերյալ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին, ժամը 21-ին, պարզվել է, որ վրաերթից մահացած անձը Երևանի 31-ամյա բնակիչ Էլսիկ Դավթյանն է։ Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: