Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբամանների մոտ զենք է թողել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արզումանյան և Սիլիկյան փողոցների խաչմերուկում` աղբամանների մոտ, զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «SIG SAUER 9mm Para» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: