ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զինանոց-2015» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Սուսաննա Ու.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 69 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների և ազդանշանային ատրճանակ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Հուսիկ Ս.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 48 փամփուշտ և ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Վասակ Դ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 2 նռնակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 11 և «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Ռոբերտ Բ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 2, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12 և «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքին կից այրված սրճարանի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, փամփշտակալ, 5.45 մմ տրամաչափի 207 փամփուշտ և ինքնաձիգի 2 խլացուցիչ:

***
Ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մուլքի գյուղի վերջնամասում` ճանապարհի աջ կողմում, քարի տակ, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Մուլքի գյուղի վերջնամասում, ճանապարհի աջակողմյան հատվածում առկա քարի հետնամասից հայտնաբերել է հակատանկային նռնականետի արկ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և 7.62 մմ տրամաչափի 109 փամփուշտ:

***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Ասատուր Բ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ փամփշտակալ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: