Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
12.10.2022 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 11-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 21-ամյա Խաչիկ Ա.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: