Ապօրինի ձեռնարկատիրության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
02.11.2023 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. ապրիլի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրության փորձը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: