Խարդախության մեջ կասկածվողը ներկայացավ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին
Մարտի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին խարդախության վերաբերյալ նյութեր էին ստացվել։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երևանցի 38-ամյա մի կին, չարաշահելով համաքաղաքացու վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել էր ութ հազար դոլար:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա նաև բացատրական աշխատանքի արդյունքում խարդախության մեջ կասկածվող կինը ներկայացել է գծային բաժին և խոստովանել արարքը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: