«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 66-ամյա Նաիրի Հ.-ն, որը 2020 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 201-րդ (Պաշտոնեական դիրքի չարաշահումը) և 174.1-րդ (Հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: