Հետախուզվողը ներկայացավ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին
Հուլիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 40-ամյա Էլիզա Բ.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 20-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-167-րդ (Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն հանցակցելը), 38-325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) և 38-329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: