1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այսօր Զվարթնոց գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ

Մայիսի 26-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհին` Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի կոմպրեսորի սենյակում, գազի արտահոսքից առաջացել է հրդեհ և պայթյուն:
Ժամը 10.00-ին Վաղարշապատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Արմեն Հ.-ն, 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և 1994 թ. ծնված Արթուր Գ.-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի այրվածքների կենտրոն:
Հրդեհի ընթացքում այրվել է նաև գազալցակայանի տարածքում կայանված «Վոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է ժամը 10.50-ի սահմաններում, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: