Հանձնեց զոհված եղբոր զենք-զինամթերքը
04.04.2017 10:07
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Ստյոպա Կ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով, ջնջված համարներով, երկփողանի հրացան, 5.45 մմ տտրամաչափի ինքնաձիգի 27 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է Գրիբոյեդով գյուղի իրենց տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, և դրանք պատկանել են 1994 թ. մարտական գործողությունների ժամանակ զոհված եղբորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: