ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 12-ին, ժամը 17.30-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 102 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և նռնակի 5 պայթուցիչ:

***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 12-ին, ժամը 16.10-ին, 1979 թ. ծնված Ռուստամ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: