Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի Էստոնական փողոցում նռնակ, 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ են հայտնաբերել
14.03.2015 10:53
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ, նռնակ, փամփուշտներ և ինքնաձիգի պահունակ է թողնում:
Անմիջապես նշված վայրը հասած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: