Խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով
20.10.2015 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 62 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վլադիմիր Հ.-ին, ով ապրիլի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: